Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ալերգոլոգիա

Նոր թեւնոցը կարող է կանխատեսել ասթմատիկ նոպան. news.am

Նոր թեւնոցը կարող է կանխատեսել ասթմատիկ նոպան. news.am

North Carolina State University-ի գիտնականները հատուկ թեւնոց են մշակել, որը կարող է կանխատեսել ասթմատիկ նոպան: Թեւնոցը զինված է հատուկ սենսորով, որը չափում է ջերմաստիճանը, օզոնի խտությունը, ինչպես նաեւ օդում սպորների եւ փոշու առկայությունը, որոնք ի վիճակի են ասթմատիկ նոպա առաջացնել: 

Թեւնոցը կապված է նաեւ կրծքի վրա կրելի տվիչի հետ, որը գրանցում է սրտխփոցի եւ շնչառության հաճախությունը, ինչպես նաեւ արյան մեջ թթվածնի խտությունը: Սարքի երրորդ բաղադրիչը սպիրոմետրն է, որը չափում է ներշնչվող եւ արտաշնչվող օդի ծավալը:

Սենսորների հավաքած տվյալները Bluetooth-ով փոխանցվում են սմարթֆոնին կամ համակարգչին եւ կարող են վերլուծվել ինչպես հիվանդի, այնպես էլ նրա բուժող բժշկի կողմից: Հետազոտողների խոսքով, արդեն այս շաբաթ իրենք նախատեսել են սկսել ասթմայով տառապող հիվանդների վրա սարքի փորձարկումները:  

Ասթմայով տառապող մարդկանց համար նման սարքեր արդեն գոյություն ունեին, բայց նոր սարքը թույլ է տալիս միաժամանակ հետեւել շատ կարեւոր պարամետրերի եւ մեծ չափեր չունի:

Այժմ նախատիպը մարտկոցով է սնվում, բայց ապագայում հետազոտողները նախատեսել են այնպես անել, որ այն աշխատի մարդու մարմնի արտադրած էներգիայով: Նման սարքերը կարող են օգտագործվել` գնահատելու դիաբետով եւ այլ հիվանդություններով հիվանդների վիճակը, կարծում են մշակողները: Սարքի ենթադրյալ գինը մոտավորապես 50 դոլար է, համարվում է, որ այն վաճառքի կհանվի առաջիկա հինգ տարում:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ